Քրիստինե Մելքոնյան. «Հզոր Թուրքիա» կուսակցության առաջնորդների այցը Հայաստան ամբողջությամբ PR է30 հոկտեմբերի 2010 - 13:42 AMT PanARMENIAN.Net - «Հզոր Թուրքիա» կուսակցության առաջնորդների այցը Հայաստան ամբողջությամբ PR էր: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի աշխատակցուհի, պատմական գիտությունների թեկնածու Քրիստինե Մելքոնյանը: Ըստ նրա, այդ կուսակցությունը Թուրքիայում իրենից ոչինչ չի ներկայացնում և նրանց այցը Հայաստան հանրության ուշադրությունը գրավելու փորձ էր: Այդ համատեքստում հայ փորձագետը նշել է, որ դա թույլ կտա նրանց ձայներ հավաքել առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Մելքոնյանը չի բացառել, որ այդ այցը կարող էր նաև լրտեսական բնույթ ունենալ: Անդրադառնալով այն տեղեկություններին, թե իբր հոկտեմբերի 10-ին կուսակցության ղեկավար Թունա Բեկլևիչը մի քանի կոմղնակիցների հետ խախտել է պետական սահմանը Ախուրյան գետի շրջանում և մտել է Հայաստանի տարածք, այդպիսով բողոքելով փակ սահմանի դեմ, փորձագետը նշել է, որ դա մի մեծ սուտ էր: «Նրանք չէին կարողանա աննակտ հատել սահմանը, նրանց կձերբակալեին»,-ասել է նա՝ հավելելով, որ եթե նման բան հայկական կողմից արվեր, անկասկած, նման նախաձեռնության հեղինակները կձերբակալվեին: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |