Ռիչարդ Սթոլմանի դասախոսություննները տեղի կունենան նոյեմբերի 16-19-ը Երևանում և Գյումրիում30 հոկտեմբերի 2010 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Ազատ ծրագրային ապահովման շարժման հիմնադիր, GNU նախագծի հեղինակ Ռիչարդ Սթոլմանի դասախոսությունները տեղի կունենան նոյեմբերի 16-19-ը Երևանում և Գյումրիում: Նա Հայաստան է ժամանում «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի հրավերով: Այցի շրջանակներում նոյեմբերի 16-ին Սթոլմանը կկարդա երկու դասախոսություն Երևանում` «Ազատ ծրագրային ապահովում. էթիկա և ինտերնետ» և նոյեմբերի 18-ին` «Ազատ թվային հասարակություն» թեմաներով: Նոյեմբերի 19-ին Գյումրիում GNU նախագծի հեղինակը կկարդա դասախոսություն «Ազատ ծրագրային ապահովումը և ձեր ազատությունը» թեմայով: Դասախոսությունների մուտքն անվճար է` ըստ www.kasa.am կայքում նախնական գրանցման: Սթոլմանի դասախոսությունները նեղ մասնագիտական չեն և նախատեսված են բոլոր համակարգիչ օգտագործողների համար: Հղումներ թեմայով. Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |