«Almazian's Obsession»-ը երաժշտություն է ձայնագրել Էմիր Կուստուրիցայի և Ջոնի Դեփի ֆիլմի համար30 հոկտեմբերի 2010 - 18:19 AMT PanARMENIAN.Net - «Almazian's Obsession» համույթը (բացառիկ երաժշտական տաղանդ ունեցող 20 գրավիչ աղջիկներ) հայ ջութակահար Խաչատուր Ալմազյանի և Թամարա Սավիչի ղեկավարությամբ անվանի ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի հրավերով սկսել են երաժշտություն ձայնագրել նրա նոր «Սառը ջուր» ֆիլմի համար: Երաժշտության հեղինակն է կոմպոզիտոր Ստրիբոր Կուստուրիցան, որը Էմիր Կուստուրիցայի «Պատգամ» ֆիլմի սաունդ-տրեքի հեղինակն է: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net ին Խաչատուր Ալմազյանը, երաժշտության ձայնագրումը կայացել է հոկտեմբերի 24-26-ը Կուստուրիցայի ստուդիայում նրա հայրենի Կուստենդորֆ գյուղում: Նոյեմբերի վերջին նախատեսվում է շարունակել ձայնագրույթունը: 2008-ին «Almazian's Obsession» համույթը ելույթ էր ունեցել Kustendorf Film & Music Festival-ի հանդիսավոր բացման ժամանակ: 2010-ի մարտին Խաչատուր Ալմազյանի հրավերով և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Կուստուրիցան իր The No Smoking Orchestra նվագախմբով ելույթ ունեցավ Երևանում: «Սառը ջուր» ֆիլմը, որի պրոդյուսերներից է Ջոնի Դեփը, պատմում է Գերմանիայում պաղեստինացու կյանքի մասին, որը վերադարձել է հայրենիք հոր թաղմանը և եղբոր պսակադրությանը մասնակցելու համար: Քաոս առաջանում է այն ժամանակ, երբ երկու եղբայրը փորձում են գաղտնի իրենց հոր մարմինը Երուսաղեմից տեղափոխել Ռամալա, իսկ իսրայելական ոստիկանությունը և ռուսական մաֆիան հետապնդում են նրանց: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան. Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք «Շատ կարևոր է արձանագրել»,–ասել է նա Գուտերեշը կոչ է արել Ադրբեջանին և ՀՀ–ին լուծել բոլոր հարցերը հարաբերությունների կարգավորման համար Գլխավոր քարտուղարն ուշադիր հետևել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին Կլաարը հուսադրող է անվանել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկի մասին լուրը «ԵՄ–ն լիովին սատարում է բանակցային գործընթացին, որի նպատակը համապարփակ և կայուն կարգավորումն է»,–գրել է նա Արսեն Խառատյան․ Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է Նա նշել է, որ ՀՀ–ն ռազմավարական տարածք է տալիս՝ առանց որևէ անվտանգային երաշխիք ստանալու |