ԱՀԴՀ-ն առաջիկա ընտրություններում սատարում է Մասաչուսեթսի ներկայիս նահանգապետին31 հոկտեմբերի 2010 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ԱՀԴՀ) նոյեմբերի 2-ին կայանալիք ընտրություններում Մասաչուսեթսի նահանգապետի պաշտոնին սատարում է ներկայիս նահանգապետ Դևալ Պատրիկին, իսկ նահանգի գանձապետի պաշտոնին` Սթիվ Գրոսմանին: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել է ԱՀԴՀ քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը, նահանգապետ Պատրիկն օժանդակում է Հայոց ցեղասպանության ճանաչումը, իսկ Գրոսմանը խոստանում է ընտրվելու դեպքում կարգավորել առևտրա-տնտեսական հարաբերությունները Հայաստանի և Մասաչուսեթս նահանգի միջև: Նահանգապետ Պատրիկը Ռոզա Ֆիցջերալդ Քեննեդիի համալիրում «Հայկական ժառանգության» զբոսայգու ստեղծման նախաձեռնողն է եղել: Զբոսայգու հիմնադրման արարողությանը մասնակցել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: «Դևալ Պատրիկը Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցն ու հայ համայնքի ճշմարիտ բարեկամն է»,- հայտնել է ԱՀԴՀ ակտիվիստ Արա Նազարյանը: Ինչ վերաբերում է Գրոսմանին, ապա, Նազարյանի խոսքով, երբ Հակադիֆֆամացիոն լիգան (ADL) բախվեց Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի դեմ լոբբիացման հետ, Սթիվ Գրոսմանը հրեական համայնքի ամենահայտնի անդամներից մեկն էր, որոնք հրապարակավ մեղադրեցին ADL-ին: «ADL-ի նախագահ Էյբ Ֆոքսմանն անգամ Գրոսմանին պատասխանատվության կոչ է արել և ներում խնդրելու պահանջ ներկայացրել: Այնուամենայնիվ, ԱՀԴՀ հայտարարության մեջ Գրոսմանը պարտավորվեց շարունակել ADL-ի` Հայոց ցեղասպանության հերքման դեմ պայքարը և օգտագործել իր քաղաքական ազդեցությունը Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման համար»,¬- ընդգծել է Նազարյանը: Սթիվ Գրոսմանը Սոմերիվիլլում Grossman Marketing Group-ի նախագահն է, նա առաջատար դեր է ստանձնել բազմաթիվ բարեգործական կազմակերպություններում: Նա եղել է Մասաչուսեթս նահանգի Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի և Դեմոկրատական կուսակցության նախագահը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |