Թուրքիան վերացրել է YouTube-ի վրա դրված երկամյա արգելքը31 հոկտեմբերի 2010 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի բնակիչները կրկին կարող են օգտվել YouTube վիդեոծառայությունից երկու տարի անց այն բանից հետո, երբ երկրի իշխանությունները որոշում ընդունեցին այն արգելափակելու մասին մի քանի հոլովակների պատճառով, որոնք վիրավորական էին ճանաչվել թուրքական պետության հիմնադրի համար: Տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը, որը զբաղվում է նաև ինտերնետի հարցերով, հայտարարել է, որ կառավարության ներկայացուցիչները կապ են հաստատել Google ընկերակցության հետ, որին պատկանում է YouTube-ը: Նրա խոսքով, կայքն արգելափակելու պատճառներ այլևս չկան, քանի որ վիճելի տեսահոլովակներն արդեն ջնջված են: Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի վարկաբեկումը կամ թուրք ժողովրդի ազգային զգացմունքների վիրավորումն արգելված է երկրի օրենսդրությամբ: Արգելափակման հանգեցրած հոլովակը ենթադրվում է, որ բեռնվել է YouTube-ի հույն օգտվողների կողմից: Այդ հոլովակում Աթաթուրքն ու թուրքերը համասեռամոլ են անվանվում: Այնուամենայնիվ, ծառայությունն արգելափակելու որոշումն առաջ բերեց Թուրքիայի շատ բնակիչների, ներառյալ նախագահ Աբդուլլահ Գյուլի քննադատությունը, որը հայտարարեց այդ խնդիրը լուծելու անհրաժեշտության մասին, հաղորդում է BBC-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |