«Փյունիկը» կրկին գլխավորում է Հայաստանի առաջնությունը 1 նոյեմբերի 2010 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ ֆուտբոլի Հայաստանի առաջնության 26-րդ տուրը: Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կենտրոնական խաղում հանդիպեցին «Փյունիկը» և «Բանանցը»: Խաղը որոշիչ էր երկու թիմերի համար, քանի որ հաղթողը հնարավորություն էր ստանում գլխավորել մրցաշարային աղյուսակը և ավելացնել ոսկե մեդալներ նվաճելու շանսերը: «Բանանցին» ձեռնտու էր նաև ոչ ոքին, բայց Ստևիցա Կուզմանոսկու սաները, չնայած նրան, որ ավելի շատ գոլային պահեր ստեղծեցին հակառակորդի դարպասների մոտ, այդպես էլ չկարողացան գոլ խփել: Միակ գոլը խփեց Կառլեն Մկրտչյանը վերջին` ավելացրած րոպեում և հաղթանակ պարգևեց իր թիմին: Հաղթանակից հետո «Փյունիկը» 59 միավորով զբաղեցրեց 1-ին տեղը` առաջ անցնելով «Բանանցից» մեկ միավորով: Մնացած խաղերում «Ուլիսը» 3:0 հաշվով հաղթանակ տարավ «Կիլիկիայի» նկատմամբ և շարունակում է 51 միավորով զբաղեցնել 3-րդ տեղը: «Միկան» հաղթեց «Գանձասարին», իսկ «Ւմպուլս»- «Շիրակ» խաղն ավարտվեց Դիլիջանի ակումբի օգտին 2:1 հաշվով: Առաջնության ավարտին մնացել է 2 տուր, իսկ 27-րդ տուրում «Փյունիկը» կընդունի «Գանձասարին», «Բանանցը»` «Կիլիկիային», «Ուլիսը» կմրցի «Շիրակի», իսկ «Իմպուլսը»` «Միկայի» հետ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Ալիև․ Առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է Ըստ նրա, երբ Բաքուն բարձրացնում է այդ հարցը, չի նշանակում, որ միջամտում է Հայաստանի ներքին գործերին Ալիև․ Առաջարկել ենք Երևանին միասին դիմել ԵԱՀԿ՝ լուծարելու Մինսկի խումբը «Մենք փաստացի թույլ չենք տա, որ այն գործի, բայց այն պետք է նաև դե–յուրե չեղարկվի»,–ասել է նա Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են |