Վրաստանում ժայռի փլուզման հետևանքով փակվել է «Վերին Լարս» ՀԱԿ-ը

Վրաստանում ժայռի փլուզման հետևանքով փակվել է «Վերին Լարս» ՀԱԿ-ը

PanARMENIAN.Net - Հսկայական ժայռաբեկորն ընկել է ճանապարհին, որը միավորում է Վրաստանի Կազբեկիի շրջանը Հյուսիսային Օսեթիայի հետ: Դեպքը տեղի է ունցել նախօրեին: Ճանապարհի երթևեկությունը դադարեցվել է մինչև մայրուղու մաքրումը, «Վերին Լարս» ՀԱԿ-ը փակ է:

Ժայռաբեկորը, տեղի բնակիչների խոսքերով, պոկվել է հորդառատ անձրևների պատճառով, որոնք խախտել են հիմքը: Զոհեր չկան, քանի որ ժայռաբեկորի ընկնելու պահին ճանապարհին մեքենաներ չեն եղել, իսկ հետո երթևեկությունը փակվել է, հաղորդում է ՌԲԿ-ն:

Դեպի Ռուսաստան տանող ճանապարհն անցնում է վերջերս բացված «Վերին Լարս» հսկիչ-անցումային կետով: Նոյեմբերի 1-ից ՀԱԿ-ն աշխատելու է «ձմեռային ժամանակ» ռեժիմով 07:00-19:00-ը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---