Ղարաբաղյան հիմնահարցը և պատերազմն առաջացել են կեղծ հավասարություն պահպանելու հետևանքով, որը սկսվել է դեռ ԽՍՀՄ-ում![]() 1 նոյեմբերի 2010 - 12:46 AMT PanARMENIAN.Net - «Վերջին ժամանակները մենք ԵԱՀԿ ՄԽ բառապաշարի մեջ նկատում ենք բացասական գնահատականներ: Խոսելով նույն տեղի մասին` նրանք օգտագործում են Ստեփանակերտ, Խանքենդի անվանումները: Ես ճիշտ կհամարեի, որ հայկական կողմը պահանջեր, որ եթե նրանք այդպես են գրում, ապա նրանք պարտավոր են գրել նաև Լաչին/Բերդաձոր, Քելբաջար/Քարվաճար: Իսկ եթե նրանք գրում են Գերանբոյ Շահումյանի փոխարեն, ապա հանուն հավասարության թող գրեն երկու անվանումները»,- լրագրողներին Երևանում ասել է ՀՅ Դաշնակցություն բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, ղարաբաղյան հիմնահարցը և պատերազմն առաջացել են կեղծ հավասարություն պահպանելու հետևանքով, որը սկսվել է դեռ ԽՍՀՄ-ում և շարունակվում է միջազգային կազմակերպություններում: «Այսպես կոչված հավասարություն պահպանելու դեպքում կիրառվում են երկակի չափանիշներ, ինչն անընդունելի է»,- ընդգծել է Հովհաննիսյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |