Երևանում կբացվի Cisco ակադեմիան 1 նոյեմբերի 2010 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Մինչև ընթացիկ տարվա նոյմբերի ավարտը Երևանում կբացվի Cisco-ի ակադեմիան: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Unicomp ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանը: Ըստ նրա, այս պահի դրությամբ արդեն հաստատվել է ակադեմիայի դասընթացների քանակը (12), բովանդակությունը, ստացվել է լաբորատորիաների համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումները: Դասընթացները նախատեսված են ինչպես ուսանողների, այնպես էլ որակավորումը բարձրացնելու ցանկություն ունեցող մասնագետների համար: «Մենք բազմաթիվ հայտեր ենք ստացել և այս պահի դրությամբ վերլուծում ենք գիտելիքների մակարդակը: Մենք ցանկանում ենք, որ մեր շրջանավարտները միջազգային ճանաչում ունեցող ինդուստրիալ հավաստագիր ստանան»,-ասել է Արմեն Բալդրյանը: Ինչպես նշել է Բալդրյանը, տնտեսական ճգնաժամը դանդաղեցրեց Հայաստանում Cisco-ի ներկայացուցչության բացման շուրջ բանակցությունները, որոնք, սակայն, կվերսկսվեն հաջորդ տարի: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |