Մեկնարկեց գոլբոլի Հայաստանի առաջնությունը![]() 1 նոյեմբերի 2010 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 1-ից Երևանում ընթանում է գոլբոլի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում են 4 թիմեր Հայաստանի տարբեր շրջաններից: Առաջնության առաջին խաղը տեղի է ունեցել «Առյուծներ» (Աբովյան) և «Կայծակ» (Էջնիածին) թիմերի միջև: 17:14 հաշվով հաղթել է Աբովյանի թիմը: Նա ուժեղ էր նաև «Շիրակի» դեմ պայքարում, և խաղն ավարտվել է 22:13 հաշվով նրանց օգտին: Կայանալու են նաև «Շիրակ»-«Սիփան», «Առյուծներ»- «Սիփան», «Կայծակ»- «Շիրակ» և «Կայծակ»- «Սիփան» խաղերը: Առաջնությունն ընթանում է շրջանաձև և հաղթող կդառնա ամենաշատ միավոր հավաքածը: Այս առաջնությունը վերջինն է «Սպորտով դեպի հասարակություն» ծրագրի շրջանակներում, որը կազմակերպել են Հայաստանի Հաշմանդամային սպորտի ազգային ֆեդերացիան և ԵՄ կողմից ֆինանսավորվող «Սպորտային ցանց հաշմանդամություն ունեցող մարդկանց համար» ծրագիրը: Մինչ այդ ընթացել են լողի, առագաստային սպորտի, բոչիայի և սեղանի թենիսի առաջնությունները: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |