Ռուբեն Մելքոնյան. Բեկլևիչի այցն Երևան Անկարայի «էժանագին քարոզչական քայլերից է»![]() 1 նոյեմբերի 2010 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանությունները փորձում են մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը՝ հայտարարելով, թե իբր հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը շարունակվում է «լուռ դիվանագիտության» միջոցով: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Ըստ նրա, «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեկլևիչի այցը Երևան և նրա հայտարարությունը հայ-թուրքական սահմանը հատելու մասին Թուրքիայի ղեկավարության «էժանագին քարոզչական քայլերից է»: «Բեկլևիչը կամ ստախոս է, կամ հանցագործ, որն ապօրինաբար հատել է սահմանը»,-ասել է թուրքագետը: Անդրադառնալով Հայ-թուրքական արձանագրություններին՝ թուրքագետը չի բացառել, որ ապագայում դրանք կարող են հիմք ծառայել Հայաստանի ու Թուրքիայի միջև նոր համաձայնագրի կնքման համար: Ինչ վերաբերում է հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի բացահայտմանը, Ռուբեն Մելքոնյանը հայտարարել է, որ Դինքի սպանությունը կբացահայտվի այնքանով, որքանով դա ձեռնատու կլինի Թուրքիայի իշխանություններին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |