Լևոն Արոնյանը FIDE վարկանիշում շարունակում է զբաղեցնել 3-րդ տեղը

Լևոն Արոնյանը FIDE վարկանիշում շարունակում է զբաղեցնել 3-րդ տեղը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 1-ին FIDE-ն հրապարակեց աշխարհի ուժեղագույն շախմատիստների վարկանիշային սանդղակը: Լևոն Արոնյանը 2801 միավորով շարունակում է զբաղեցնել 3-րդ տեղը: Հայ գրոսմայստերը զիջում է միայն Վիշվանաթան Անանդին (Հնդկաստան), որը 2804 միավոր ունի և Մագնուս Կարլսենին (Նորվեգիա), որի հաշվին 2802 միավոր կա:

Կանանց վարկանիշում Լիլիթ Մկրտչյանն ամենաբարձր տեղն է զբաղեցնում հայ շախմատիստուհիների շարքում: 2479 միավորով նա 22-րդ տեղում է: Կանանց վարկանիշային սանդղակը 2686 միավորով գլխավորում է Յուդիտ Պոլգարը (Հունգարիա):

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---