ՀՀ ԱԳ նախարարն ընդունեց Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպան Ջոն Սլոանին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ

ՀՀ ԱԳ նախարարն ընդունեց Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպան Ջոն Սլոանին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 1-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպան Ջոն Սլոանին (նստավայրը` Մոսկվա)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Էդվարդ Նալբանդյանը, շնորհավորելով դեսպան Սլոանին նշանակման կապակցությամբ, նշեց, որ այս տարի հայ-կանադական հարաբերությունները զգալի առաջընթաց են ապրել թե' քաղաքական երկխոսության, թե' խորհրդարանական և թե' ապակենտրոնացված համագործակցության ձևաչափերում: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս հայտնեց, որ դեսպան Սլոանը իր կարևոր ներդրումը կունենա հայ-կանադական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման գործում և արտգործնախարարության աջակցությունը հայտնեց դեսպանին` իր առաքելության իրականացման ընթացքում:

Դեսպան Սլոանը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` վստահեցրեց, որ կանի առավելագույնը վերջին շրջանում տարբեր ոլորտներում աշխուժացած երկկողմ համագործակցությունը առավել խորացնելու և ընդլայնելու համար:

Զրուցակիցները կարևորեցին միջազգային կազմակերպություններում Հայաստանի և Կանադայի համագործակցությունը:

Էդվարդ Նալբանդյաննու ՋոնՍլոանը մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերի շուրջ. այդ ենթատեքստում ՀՀ արտգործնախարարն ընդգծեց, որ օրակարգային է դարձել Երևանում Կանադայի դիվանագիտական ներկայացուցչության բացումը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
---