Նոյեմբերի 2-4-ը Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Լեհաստան![]() ![]() PanARMENIAN.Net - Լեհաստանի Հանրապետության Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեյի հրավերով ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 2-4-ը պաշտոնական այցով կմեկնի Լեհաստան: Այցիընթացքում Արթուր Բաղդասարյանինկընդունի Լեհաստանի Հանրապետության նախագահԲրոնիսլավ Կոմորովսկին: Լեհաստանի Ազգայինանվտանգությանբյուրոյում բանակցություններից հետո նախատեսվում է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի և Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի միջև անվտանգության ոլորտում համագործակցության մասին հուշագրի ստորագրում: Այցիընթացքում նախատեսվում են հանդիպումներ Լեհաստանի ներքին գործերի նախարար Ադամ Ռապացկու, պաշտպանության նախարար Բոգդան Կլիխի, Սենատի մարշալ Մարեկ Ժուլկովսկու, Լեհաստանի կառավարող «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության` Սեյմի և Սենատի խմբակցությունների ղեկավարներ Մալգոժատա Կիդավա-Բլոնսկայայի, Մարեկ Ռոցկու, ինչպես նաև` կուսակցության հիմնադիր անդամ, լեհ-հայկական բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Լուկաշ Աբգարովիչի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ, հաղորդում է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդիքարտուղարի մամլոգրասենյակը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |