Սփյուռքահայերի այցելություններն Արցախ ավելի հաճախակի պետք է լինեն

Սփյուռքահայերի այցելություններն Արցախ ավելի հաճախակի պետք է լինեն

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Մոնրեալի (Կանադա) քաղաքապետարանի խորհրդի անդամ Հարութ Չիթիլյանին եւ Հայ Առաքելական եկեղեցու Կանադայի առաջնորդարանին կից կառավարական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Հակոբ Արսլանյանին:

Բակո Սահակյանը կարեւոր է համարել Սփյուռքի մեր հայրենակիցների այցելությունն Արցախ` ընդգծելով, որ այն կնպաստի հայրենիքն ավելի մոտիկից ճանաչելու, երկկողմ կապեր հաստատելու գործին: Նախագահի խոսքով՝ նման այցելությունները նաեւ լավ հնարավորություն են ստեղծում համագործակցության համատեղ ծրագրեր մշակելու համար, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---