Վանես Մարտիրոսյանը կարող է մրցել WBO գոտու համարPanARMENIAN.Net - Առաջին միջին քաշային կարգում NABF և NABO տիտղոսակիր և WBA վարկածով միջմայրցամաքային գոտու տեր Վանես Մարտիրոսյանը (ԱՄՆ) կարող է մրցել WBO վարկածով աշխարհի չեմպիոն Սերգեյ Ձինզիրուկի հետ (Ուկրաինա): WBO տարեկան ժողովում որոշվել է, որ Ձինզիրուկը պետք է պաշտպանի իր տիտղոսը, և հավակնորդներն են` Պոլ Ուիլյամսը և Խուլիո Սեսար Չավես կրտսերը: Ինչպես հաղորդում է fightnews.com-ը, հավանական է, որ այդ բռնցքամարտիկները հրաժարվեն, և Ձինզիրուկի մրցակիցը կդառնա Մարտիրոսյանը: «Բոլորը գիտեն, թե ես ինչպես եմ սպարինգում հաղթել Ձինզիրուկին: Պատկերացրեք, ինչի կնմանվի նրա դեմքն այն բանից հետո, երբ ես մի լավ կաշխատեմ նրա վրա առանց բռնցքամարտի սաղավարտի»,- ասել է Մարտիրոսյանը և հավելել, որ հոգնել է այսպես կոչված չեմպիոններից, և, ամեն դեպքում, WBO տիտղոսը կլինի իրենը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |