Այսօր ԱՄՆ-ում կկայանան Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները 2 նոյեմբերի 2010 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Այսօր ԱՄՆ-ում կկայանան Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները: Ինչպես գրում է VOA News-ը, այս անգամ գլխավոր գործոնը, որից կախված կլինեն ընտրությունների արդյունքները, տնտեսությունն է և այս առումով հանրապետականների շանսերն ավելի գերադասելի են թվում: Հանրապետականները, հավանաբար, մոտ 50 տեղ կստանան Ներկայացուցիչների պալատում, որոնք այժմ զբաղեցնում են ժողովրդավարները, ինչը թույլ կտա նրանց հեշտությամբ զբաղեցնել այն 39 տեղը, որոնք անհրաժեշտ են Կոնգրեսի ստորին պալատում վերահսկողություն ստանալու համար: Ներկայացուցիչների պալատում կա 435 տեղ, սակայն, ըստ փորձագետների, տեղերի միայն մեկ քառորդը իրական պայքարի առարկա կդառնա: Ակնկալվում է նաև, որ հանրապետականները կավելացնեն իրենց տեղերը Սենատում, սակայն փորձագետների մեծ մասը գտնում է, որ նրանց հազիվ թե հաջողվի ստանալ այն 10 լրացուցիչ տեղը, որոնք անհրաժեշտ են Սենատը վերահսկելու համար: Այս տարի վերընտրվում են 100 սենատորներից 37-ը: Ընտրությունները մեծ քաղաքական նշանակություն կունենան նախագահ Օբամայի և նրա նախագահության հաջորդ երկու տարվա համար: Վերահսկելով պալատներից երկուսը կամ մեկը, հանրապետականները ավելի հեշտությամբ կարգելափակեն նախագահի նախաձեռնությունները: Բացի այդ, կավելանա հանրապետականների ազեդությունը արտաքին քաղաքականության վրա: Ընտրվում են նաև 50 նահանգապետերից 37-ը, և, ըստ փորձագետների կանխատեսումների, հունվարին երդման արարողությանը կմասնակցեն մի քանի նոր հանրապետական նահանգապետեր: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |