Հրանտ Բագրատյան. Հայաստանի բյուջեում խոշոր հարկատուների դերը միայն նվազում է 2 նոյեմբերի 2010 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Համաձայն բյուջեի ցուցանիշների, Հայաստանի տնտեսությունը կենտրոնացվում է, այսինքն շուկան ավելի քիչ է աշխատում, և մրցակցությունը թուլանում է, մամլո ասուլիսում ասել է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «Ընթացիկ տարվա առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանի հարկատուները 17,7%ով ավելի են հարկ վճարել, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում: Ընդ որում, հաշվետու շրջանում բյուջեի մուտքերն ավելացել են 19,2%-ով: Դա նշանակում է, որ խոշոր հարկատուների դերը միայն նվազում է, իսկ ՓՄՁ-ներն ավելի շատ հարկ են վճարում, ինչը չի համապատասխանում ընթացիկ տարում վարչապետի հռչակած քաղաքականությանը»,- նշել է նա: Ընդ որում, Հայաստանի նախկին վարչապետը գտնում է, որ բյուջետային մուտքերի ավելացումը չի կարելի աճ համարել, քանի որ չափազանց բարձր գնաճը գերազանցում է այդ 19%-ը: Բագրատյանը հաղորդել է, որ պանիրը վերջին մի քանի օրվա ընթացքում թանկացել է 45-60%-ով: «Որոշ մարզերում կաթը թանկացել է 20 դրամով, իսկ 1կգ պանրի արտադրության համար ծախսվում է 7 լիտր կաթ, այսինքն այն պետք է թանկանար 120 դրամով, սակայն գինը բարձրացել է գրեթե 1000 դրամով»,- բացատրել է նա` ավելացնելով նաև, որ երկրում ժողովուրդը սովոր է անորակ, աղի պանիր օգտագործել, ինչը աղերի կուտակման է հանգեցնում: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |