Փիրուզ Սարգսյան. Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարը հավակնում է ԵՄ հաշտարարների համակարգում դիտորդի կարգավիճակին 2 նոյեմբերի 2010 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Ռուսական բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանն ընթացիկ տարվա օգոստոսին այցելել է Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակ` նպատակ ունենալով ծանոթանալ նրա գործունեության հետ, հոկտեմբերի 2-ին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակի ղեկավար Փիրուզ Սարգսյանը: Նրա խոսքերով, նախագահին ներկայացվել է Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակի գործունեությունը: «Մեկ ամիս անց մենք իմացել ենք, որ Ռուսաստանում նույնպես ստեղծվել է ֆինանսական հաշտարարի գրասենյակ»,- ասել է Փիրուզ Սարգսյանը: Ավելին, Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարի գործունեությամբ հետաքրքրված են ԱՊՀ երկրները, այդ թվում` Ուկրաինան, որտեղ գործում է սպառողների իրավունքների պաշտպանության կառույց, որը հրավիրել է հայ գործընկերներին մասնակցելու Ուկրաիանում կայանալիք համաժողովին: Անդրադառնալով միջազգային համագործակցությանը` Փ. Սարգսյանը նշել է, որ ֆինանսական հաշտարարի գործունեության զարգացման և միջազգային փորձի ուսումնասիրման շրջանակներում Հայաստանը համագործակցում է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Նիդերլանդների հետ և 2009-ից ֆինանսական հաշտարարների միջազգային ցանցի անդամ է: «Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ Հայաստանը հայտ կներկայացնի ԵՄ համապատասխան կառույցին, ինչը թույլ կտա որպես դիտորդ մասնակցել ԵՄ անդամ-երկրների օմբուդսմենների համակարգին: Անցյալ տարի Հայաստանը եվրոպական կողմի հրավերով Պրահայում մասնակցել է ԵՄ ֆինասնական համակարգի հաշտարարների ժողովին»,- ասել է նա: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |