Հայաստանի և Ադրբեջանի նախագահների համաձայնագրի կնքման հետ միջադեպերը շփման գծում չեն նվազի 2 նոյեմբերի 2010 - 15:01 AMT PanARMENIAN.Net - «Ես չեմ բացառում, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների համաձայնությունը ռազմագերիների փոխանակման մասին կիրագործվի, սակայն չի կարելի ասել, որ Արցախի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում միջադեպեր այլևս չեն լինի»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ՊՆ-ին առընթեր հանրային խորհրդի անդամ, ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը: Նրա խոսքերով, շփման առաջին գծում կանգնած զինվորներն արդեն չեն վախենում նման միջադեպերից, քանի որ վարժվել են Բաքվի ագրեսիային: Միաժամանակ նա նշել է, որ շփման գծում իր պահվածքով Բաքուն ցանկանում է խուճապի մեջ պահել հայ հասարակությանը և ստիպել նրան լուրջ ընդունել Ալիևի ռազմատենչ հայտարարությունները: «Բացի դրանից, ղարաբաղյան հակամարտությունում վերջին զարգացումներն այդքան էլ ցանկալի չեն Ադրբեջանի համար, և նման գործողություններով նա հայտնում է իր դժգոհությունը միջազգային հանրությանը»,- ասել է Ջամալյանը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Այդ մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ջեյմս Օ՛Բրայենը Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվել Հունիսի 5–ին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցույթը համարվել է8 չկայացած Շախմատիստ Օհանյանը ոսկի է նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունում Նա արժանացել է մեդալի 1-ին խաղատախտակի շուրջ լավագույն արդյունքի շնորհիվ Օ՛Բրայենը՝ ՀՀ–ի կողմից ֆրանսիական զենքի գնման մասին․ Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի Նա նշել է, որ Բաքուն էլ է այդ ուղղությամբ աշխատում |