Դավիթ Ջամալյան. Եթե մենք իրականում վտագավոր չենք Թուրքիայի համար, ապա ինչի՞ համար է պետք Արարատ լեռան ստորոտի ռազմակայանը 2 նոյեմբերի 2010 - 15:56 AMT PanARMENIAN.Net - «Այն, որ Թուրքիան Հայաստանին բացառել է իր համար արտաքին սպառնալիք ներկայացնող երկրների ցուցակից, կարող է լինել ԱՄՆ կողմից ճնշման հետևանք»,- Երևանում մամլո ասուլիսում ասել է ՀՀ ՊՆ-ին առընթեր հանրային խորհրդի անդամ, ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը: Միաժամանակ նա նշել է, որ թեև թղթի վրա ինչ-որ բան փոխվել է, կարևոր է, որպեսզի Թուրքիան իրականում փոխի իր դիրքորոշումը: «Եթե մենք իրականում վտագավոր չենք Թուրքիայի համար, ինչի՞ համար է պետք Արարատ լեռան ստորոտի ռազմակայանը: Եթե Հայաստանն այլևս վտանգավոր չէ Թուրքիայի համար, թող Թուրքիան հանի իր ռազմակայանը»,- ասել է Ջամալյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |