Գալուստ Սահակյան. ՀՀԿ համար գլխավոր խնդիրը մինչև խորհրդարանական ընտրություններն իր խոստումները կատարելն է 2 նոյեմբերի 2010 - 15:57 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը միշտ պատրաստ է խորհրդարանական ընտրությունների»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը: Նրա խոսքերով, ՀՀԿ շատ կուսակցական գրասենյակներ ամենօրյա աշխատանք են տանում հայ հասարակության հետ և միշտ շփվում են ժողովրդի հետ: Միաժամանակ նա նշել է, որ դեռ վաղ է խոսել այն մասին, թե որ կուսակցությունը քանի տոկոս կհավաքի խորհրդարանական ընտրություններում, որոնք տեղի կունենան 2012-ին: Այդ առումով նա ասել է, որ մասնավորապես ընդդիմությունը պետք է շուտ սկսի իր նախընտրական քարոզարշավը, քանի որ նա անցած տարիների ընթացքում շատ քիչ բան է արել: «Դա բնական գործընթաց է: Կոնկրետ այն քաղաքական ուժը, որին ես ներկայացնում եմ, այդպիսի խնդիր չունի»,- ասել է Սահակյանը և հավելել, որ ՀՀԿ գլխավոր խնդիրը մինչև խորհրդարանական ընտրություններն իր խոստումները կատարելն է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |