ՎիվաՍել-ՄՏՍ-ը նոր ծրագիր է սկսում իրավաբանական և հարակից մասնագիտությունների ուսանողների համար 2 նոյեմբերի 2010 - 17:02 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հայտարարում է նոր ծրագրի մեկնարկը, որը նախատեսված է ՀՀ բոլոր համալսարանների իրավաբանական և հարակից մասնագիտությունների ուսանողների համար: Կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում կազմակերպվող «Իրավաբանական աշխատություն» (էսսե) ծրագրին մասնակցության հայտ կարող են ներկայացնել նաև ասպիրանտները: Դիմորդներն էսսե կարող են գրել հետևյալ թեմաներից որևէ մեկի շրջանակներում. ա) Հեռահաղորդակցություն և համացանցային (ինտերնետային) իրավունք, բ) ՀՀ կորպորատիվ և միջազգային մասնավոր իրավունք, գ) ՀՀ պայմանագրային իրավունք, դ) ՀՀ Քաղաքացիական դատավարություն և արբիտրաժ: Ծրագրի դիմորդները պետք է ունենան ուսանողական տոմս, որի վավերականության ժամկետը չպետք է ավարտվի ավելի շուտ, քան ծրագրի արդյունքների հայտարարումը: Ընդունվելու է ուսանողի աշխատանքի բնօրինակը, որը չպետք է հրատարակված լինի մինչև ներկայացման օրը: Էսսեն պետք է բաղկացած լինի 40,000 նիշից (առանց միջնատարածքների): Դիմորդները կարող են հանձնել նաև իրենց այն թեզը, ատենախոսությունը կամ գիտական աշխատությունները, որոնք դեռևս չեն հրատարակվել կամ ներկայացվել մեկ այլ կազմակերպության (ծրագրի): Ինչպես ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ, հեղինակներն իրենց աշխատանքները կարող են ներկայացնել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզվով: Ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են դիմել legalessay@mts.am էլեկտրոնային հասցեի միջոցով: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2010թ. դեկտեմբերի 1-ը: Լավագույն աշխատանքները կհայտարարվեն 2011 թվականի մարտի կեսին: Հաղթողները կստանան ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության կորպորատիվ նվերներ և կարժանանան պաշտոնական պատվոգրերի: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության Սահմանվել է անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը Դա թույլ կտա հետագայում գնահատել և կառավարել վարակիչ հիվանդությունների ներթափանցման և տարածման ռիսկերը |