Հայաստանն ու Լիտվան զարգացնում են տնտեսական համագործակցությունը

PanARMENIAN.Net - Հայաստան–Լիտվա տնտեսական կապերը զարգացնելու նպատակով ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը և Լիտվայի ձեռներեցների կոնֆեդերացիայի պալատի նախագահ Վալդաս Սուտկուսը նոյեմբերի 2-ին ստորագրեցին համագործակցության համաձայնագիր։

Բազմակողմ և փոխշահավետ համագործակցությունը ներառում է տեղեկատվական հարուստ պոտենցիալի օգտագործումը, գործարար շրջանակներում տնտեսական, ֆինանսական և սոցիալ–հոգեբանական մթնոլորտի ձևավորումը։

Ինչպես ասվում է առևտրա-արդյունաբերական պալատի մամլո հաղորդագրության մեջ, համագործակցությունը ընդգրկելու է գիտական նվաճումների արդյունավետ օգտագործման, ալտերնատիվ և վերականգնողական էներգետիկայի խրախուսման, նոր տեղնոլոգիաների, գյուղատնտեսության և սննդարդյունաբերության զարգացման, տրանսպորտային և այլ կոմունիկացիաների բարելավման, ուսուցման, զանազան ծառայությունների մատուցման և այլ ոլորտներ։ Նշված խնդիրների իրականացման համար կողմերը պարտավորվում են կազմակերպել գործարար հանդիպումներ ինչպես ղեկավար այրերի պաշտոնական հանդիպումների, այնպես էլ գործարար կառույցների միջոցով։ Որպես կարևոր գործոն՝ փաստաթղթում կարևորվում են հատկապես բիզնես ֆորումները, ցուցահանդեսները և մնացած այլ ծրագրերը, որոնք նպաստելու են Հայաստան–Լիտվա տնտեսական կապերի զարգացմանը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---