Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը 1 միավոր է զիջում Չիգորինի հուշամրցաշարի առաջատարին

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը 1 միավոր է զիջում Չիգորինի հուշամրցաշարի առաջատարին

PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգում շարունակվում է դասական շախմատի Միխայիլ Չիգորինի 18-րդ հուշամրցաշարը, որը Ռուսաստանի գավաթի փուլերից է հանդիսանում: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1.400.000 ռուբլի է:

Հուշամրցաշարում հանդես են գալիս նաև հայ շախմատիստներ: Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը հինգ տուրից հետո հավաքել է 4 միավոր և 1 միավոր է զիջում Չիգորինի հուշամրցաշարի առաջատար Իվան Սոկոլովին:

Միջազգային վարպետ Գոռ Հայրապետյանն ու Կարեն Գրիգորյանը վաստակել են 3,5-ական միավոր, հայտնում է armchess.am-ը:

Մինչ այց, հոկտեմբերի 26-27-ին կայացած արագ շախմատի մրցաշարում Անդրիասյանը նվաճեց 2-րդ տեղը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---