«Աշտարակ-Կաթ»-ը գաղտնի է պահում թանկացած պանրի ելքային հումքի գինը 2 նոյեմբերի 2010 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի սպառողական շուկայում պանրի ռեկորդային թանկացում է արձանագրվել, մասնավորապես, 1400-1500 դրամ արժողությամբ պանրի գինն այժմ կազմում է 2100-2200 դրամ Հայաստանում պանրի գները բարձրացել են կաթի թանկացման պատճառով, PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեցին «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ մարքեթինգի բաժնից: Ընդ որում, նշեցին, որ ընկերությունը փորձում է զսպել այլ կաթնամթերքի գնաճը, սակայն այն հարցին, թե «որքանով է թանկացել կաթը», չպատասխանեցին` հաղորդելով, որ դա «գաղտնիք է»: Դրա հետ մեկտեղ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ ընկերությունից հաղորդեցին, որ իրենց կաթնամթերքը չի թանկացել: Հայաստանի Վիճակագրական ծառայության տվյալներով, կաթնամթերք ապրանքախմբում 2010թ. հոկտեմբերին 2009թ. հոկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 5.6%, իսկ 2010թ. սեպտեմբերի համեմատ` 3.9%: Գնաճը հիմնականում պայմանավորվել է հանրապետությունում պանրի 7.6% ընդհանուր գնաճով: Այդ թվում` «լոռի» տեսակի պանրի գինը մեկ ամսում աճել է 13.0%-ով, «չանախ» տեսակինը`5.6% –ով, իսկ տնային պայմաններում արտադրված պանրինը` 6.4%-ով: Դրա հետ մեկտեղ, ծառայության տվյալներով, սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 20-ը հանրապետությունում «լոռի» տեսակի պանրի գնաճը կազմել է 21.2%, այդ թվում` առաջին տասնօրյակում`4.7%, երկրորդ տասնօրյակում`15.8%: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |