Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպանը 2 նոյեմբերի 2010 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կանադայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Քլեբըրն Սլոանը (նստավայրը` Մոսկվա): Նախագահը շնորհավորել է դեսպանին` մեր երկրում դիվանագիտական աշխատանքն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը և դեսպան Սլոանը երկուստեք ընդգծել են Հայաստանի և Կանադայի միջև առևտրատնտեսական, մշակութային, տեղական ինքնակառավարման և այլ ոլորտներում համագործակցության ներուժն ամբողջությամբ օգտագործելու անհրաժեշտությունը: Հայ-կանադական հարաբերությունների սերտացման գործում զրուցակիցները կարևորել են նաև կանադահայ համայնքի դերը: Ինչպես հայտնում է նախագահի մամլո ծառայությունը, դեսպանը գոհունակությամբ է խոսել միջազգային կազմակերպությունների, մասնավորապես` ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի շրջանակներում հայ-կանադական արդյունավետ փոխգործակցության մասին: Նա Հանրապետության ղեկավարին վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը` իր պաշտոնավարման ընթացքում հայ-կանադական հարաբերությունները բոլոր ոլորտներում ավելի ամրապնդելու և զարգացնելու համար: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից |