«Արարատը» նվազագույն հաշվով հաղթել է «Փյունիկ-2»-ին 2 նոյեմբերի 2010 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 2-ին տեղի ունեցավ Հայաստանի Առաջին լիգայի 23-րդ տուրի հետաձգված խաղը: «Փյունիկ-2»-ը «Նաիրի» մարզադաշտում ընդունել է «Արարատին», խաղն ավարտվել է «Արարատի» օգտին: Միակ գոլի հեղինակ է դարձել առաջին լիգայի լավագույն ռմբարկու Գևորգ Կարապետյանը, որը 19 գոլով գլխավորում է Առաջին լիգայի ռմբարկուների ցուցակը: Այդ խաղից հետո «Արարատը» վստահորեն շարունակում է գլխավորել առաջնությունը 52 միավորով՝ 8 միավորով գերազանցելով «Բանանց-2»-ին: Երրորդ տեղում է «Փյունիկ-2»-ը: Մինչ առաջնության ավարտը մնացել է 3 տուր, 25-րդ տուրի խաղերը տեղի կունենան նոյեմբերի 5-ին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |