Հայաստանը 13 կետով բարելավել է «ցանցային պատրաստության ինդեքսով» դիրքերը, սակայն հետ է մնում տարածաշրջանի երկրներից 2 նոյեմբերի 2010 - 19:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ընդհանուր առմամբ «ցանցային պատրաստության ինդեքսով» միջին ցուցանիշներ ունի, սակայն հետ է մնում տարածաշրջանի երկրներից: Այդ մասին մամլո ասուլիսում հայտնել է «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Երգնյանը` մեկնաբանելով Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) ամենամյա հետազոտությունների արդյունքները: 2009-2010 թվականների զեկույցի համաձայն, Հայաստանը 101-րդ տեղն է զբաղեցրել աշխարհի 133 երկրների շարքում` իր դիրքերը բարելավելով 13 հորիզոնականով, և այնուամենայնիվ, հետ է մնում տարածաշրջանի երկրներից: Դրա հետ մեկտեղ, ինչպես նշել է Հայաստանի Հանրային խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանը, Հայաստանը լրջորեն բարելավել է իր դիրքերը բջջային կապի բաժանորդների թվով, սակայն զիջում է մի շարք այլ ոլորտներում: Մուսայելյանի խոսքով, ՏՏ զարգացման 4 տարածված մոդելներից Հայաստանը կարող էր փոխառել Սինգապուրի և Իռլանդիայի փորձը. հրավիրել խոշոր արտասահմանյան ՏՏ-ընկերությունների` դրա համար ստեղծելով բարենպաստ պայմաններ: Հանրային խորհրդի անդամը հայտարարել է նաև ազատ տնտեսական գոտիների ստեղծման, կրթության ոլորտում ավանդ ունեցող ՏՏ-ընկերությունների ու կազմակերպությունների համար հարկային նպաստների, ինչպես նաև սկսնակ ընկերություններին ստարտապների տրամադրման անհրաժեշտության մասին: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |