Հայաստանում շարունակում է առաջնահերթ մնալ փախստականների բնակարանային ապահովության խնդիրը

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի (ՓԳՀ) գրասենյակի Եվրոպայի բյուրոյի փոխտնօրեն Գիլերմո Բետտոչիին եւ ՄԱԿ-ի ՓԳՀ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Դամթյու Դեսալեյնեին: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

Զրուցակիցները քննարկեցին ՀՀ կառավարության ու ՄԱԿ-ի ՓԳՀ գրասենյակի միջեւ ներկա համագործակցության ընթացքը եւ հետագա գործակցության ուղղությունները: Փոխվարչապետը տեղեկացրեց, որ վերջին տարիներին մեծ աշխատանք է կատարվել օրենսդրական դաշտի կատարելագործման ուղղությամբ, սակայն դեռեւս շարունակում է առաջնահերթ մնալ փախստականների բնակարանային ապահովության խնդիրը, որը ամբողջությամբ լուծված չէ: Նա կարեւորեց այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք գործնական արդյունքներ կունենան փախստականների խնդիրների լուծման հարցում` նշելով, որ նմանատիպ, ինչպես նաեւ փախստականների ինտեգրմանն ուղղված ծրագրերի իրականացման հարցում գնահատելի կհամարվի ինչպես ՄԱԿ-ի ՓԳՀ գրասենյակի, այնպես էլ տարբեր դոնոր կազմակերպությունների աջակցությունն ու օժանդակությունը:

Ինչպես հաղորդում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, ՄԱԿ-ի ՓԳՀ գրասենյակի Եվրոպայի բյուրոյի փոխտնօրենն իր հերթին կարեւորեց իրականացված քայլերը` նշելով, որ ՓԳՀ գրասենյակը փախստականների խնդիրների լուծումը դիտարկում է նաեւ ընդհանուր զարգացման ծրագրերի համատեքստում:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---