Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը չհաստատեց և չհերքեց տեղեկությունն այն մասին, որ Իսրայելը ռազմավարական սպառնալիք է ներկայացնում Անկարայի համար![]() 3 նոյեմբերի 2010 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Իսրայելական մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ Թուրքիան Իսրայելին համարում է ռազմավարական սպառնալիք ներկայացնող երկիր, անհիմն են և չարամիտ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն: «Իսրայելական մամուլում հայտնված պնդումներում ոչ մի հիմնավորում չկա: Դրանք խաբեությունների և սադրանքների օրինակ են հանդիսանում»,- ասել է Դավութօղլուն: Միաժամանակ նա հրաժարվել է ճշտել, թե իրականում Իսրայելն ընգրկված է Red Book-ի մեջ` որպես Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող երկիր, նշելով, որ Red Book-ի պարունակությունը գաղտնի է: «Անկարան ոչ մի հայտարարություն չի անի` ի պատասխան իսրայելական թերթերի հաղորդագրությունների: Մենք նպատակահարմար չենք համարում Իսրայելի հետ մշտապես վիճելը»,- ընդգծել է Դավութօղլուն, գրում է թուրքական Hurriyet թերթը: Անցյալ շաբաթ Թուրքիայի Անվտանգության խորհուրդն ընդունել է Red Book (Կարմիր գիրք), որում ներկայացված են առաջիկա հինգ տարում Թուրքիայի պոտենցիալ դաշնակիցները և թշնամիները: «Կարմիր գիրքը» գաղտնի փաստաթուղթ է և հրապարակման ենթակա չէ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |