Աշխարհի ամենաերկար «Տաթևի թևեր» ճոպանուղին անցնում է ձմեռային ռեժիմի 3 նոյեմբերի 2010 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Հաշվի առնելով եղանակային փոփոխությունները` շվեդ-ավստրիական Garaventa Doppelmayer Group ընկերության աշխատակիցները, որ ներկայումս «Տաթևի թևեր» ճոպանուղու վրա են աշխատում, հայտարարել են ճոպանուղու աշխատանքների քառօրյա դադարի մասին: «Ճոպանուղին չի գործելու մինչև շաբաթ, ինչը պայմանավորված է դրա ձմեռային ռեժիմին անցնելու անհրաժեշտությամբ: Այս աշխատանքներն իրականացվում են` համաձայն ժամանակացույցի: Ընդհանուր առմամբ սարքավորումները գտնվում են աշխատանքային վիճակում, և նշված աշխատանքներն անհրաժեշտ է կատարել տարեկան երկու անգամ` ձմեռային և ամառային աշխատանքային ռեժիմներին անցնելու դեպքում»,-հայտնել է «Տաթևի թևեր» ճոպանուղու կառավարիչ Տիգրան Ղազարյանը: Նշենք, որ «Տաթևի թևեր» ճոպանուղին պաշտոնապես գործարկվել է հոկտմբերի 16-ին: Այն ձգվում է Որոտանի կիրճի վրայով 5.7 կմ: Օդային անցուղին կամրջում է Սյունիքի մարզի Հալիձոր և Տաթև գյուղերը, ուղևորության տևողությունը մոտ 11 րոպե է: Հոկտմեբերի 23-ին ճոպանուղին պաշտոնապես ստացավ Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքից հավաստագիր, որ այն ամենաերկար հետադարձելի ուղևորատար ճոպանուղին է աշխարհում: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |