ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ԿՕԳՆԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏԵՂԾԵԼ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ29 հունիսի 2001 - 19:53 AMT PanARMENIAN.Net - . Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանից արտահանումը կազմում է մոտ 15 մլն դոլար: Այս մասին երեկ Երեւանում բացված կապի եւ բարձր տեխնոլոգիաների խնդրիներին նվիրված ֆորումի ընթացքում հայտնել է Համաշխարհային բանկի Երեւանյան գրասենյակի ղեկավար Օուեյս Սաադաթը: Նրա խոսքերով, Հայաստանում տվյալ պահին գործում են ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացող 20-ից ավելի ընկերություններ, որոնք համագործակցում են արտասահմանյան գործընկերների հետ: Սակայն Օ.Սաադաթը նշեց, որ Հայաստանը «պետք է արդիականացնի իր հաջողությունները ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում, եթե չի ուզոմւ կորցնել իր ներուժը»: Այս կապակցությամբ նա տեղեկացրեց, որ ներկայումս Համաշխարհային բանկը աշխատում է ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի փոքր եւ միջին ձեռնարկություններին օգնություն ցուցաբերելու նախագծի վրա: «Տվյալ նախագիծը հետագայում կօգնի ուսանողներին աշխատանք գտնել,» - ասաց ՀԲ Երեւանյան գրասենյակի ղեկավարը: Նախագծի շրջանակներում նախատեսվում է ստեղծել ինֆորմացիոն տեխնոլոգիաների Կենտրոն: Նրան կից կբացվի ժամանակակից սարքավորումներով հագեցած գործարար կենտրոն, որը կապ կապահովի արտաքին աշխարհի հետ:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |