Սուսերամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 3 մարզիկներ 3 նոյեմբերի 2010 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 4-13-ը Փարիզում կանցնի Սուսերամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայացնեն 3 մարզիկներ: Ինչպես PanARMENAIN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ Սուսերամարտի ֆեդերացիայի մամլո քարտուղար Արտաշես Մադոյանը, աշխարհի առաջնությանը հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսան Նավասարդյանի ղեկավարությամբ հանդես կգան Միքայել Ղազարյանը, Արկադի Մուրադյանը և Ղարիբ Վարդանյանը: Հայաստանի հավաքականն առաջնությանը պատրաստվում է Ծաղկաձորում, որտեղ մեկշաբաթյա հավաք է տեղի ունեցել: Մինչև տարեվերջ Հայաստանի սուսերամարտիկները կմասնակցեն ևս մեկ միջազգային մրցաշարի: Մինչև տարեվերջ հայ սուսերամարտիկները կմասնակցեն ևս մեկ միջազգային մրցաշարի: Դեկտեմբերի 16-ին Թեհրանում կանցնի Աշխարհի գավաթի փուլերից մեկը, որտեղ, ըստ Մադոյանի, հանդես կգան 6-7 սուսերամարտիկներ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |