ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՄԵԿ ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ

PanARMENIAN.Net - . 500 ՄՎտ հզորությամբ նոր ատոմակայանի կառուցման համար անհրաժեշտ է 1 մլրդ դոլար: Այս մասին լրրագրողների հետ հանդիպման ընթացթում հայտարարել է էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը: Նրա խոսքերով, միջազգային չափանիշներին համապատասխանող ատոմակայանի կառուցման հնարավորությունը դիտարկվում է Հայկական ատոմակայանի փակման դեպքում: Նա նշեց, որ Եւրամիությունը պատրաստակամություն է հայտնել 100 միլիոն դոլարի ներդրում կատարել` Հայաստանում այլընտրանքային հզորություններ ստեղծելու համար: Ինչպես նշեց Կ.Գալուստյանը, առաջարկ է եղել ստեղծել այս խնդրի լուծմանը նվիրված հատուկ հիմնադրամ, որին առաջին ներդրումը կկատարի Եւրամիությունը:
 Ուշագրավ
---