ՀՀ վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Վիկտոր Չեռնոմիրդինի մահվան կապակցությամբ

ՀՀ վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Վիկտոր Չեռնոմիրդինի մահվան կապակցությամբ

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Վիկտոր Չեռնոմիրդինի մահվան կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է.

«Խոր ցավով տեղեկացա ականավոր պետական և քաղաքական գործիչ, Ռուսաստանի Դաշնության նախկին վարչապետ Վիկտոր Չեռնոմիրդինի մահվան մասին։ Մեծ է Վիկտոր Ստեփանի Չեռնոմիրդինի ներդրումը մեր երկրում էներգետիկ ենթակառուցվածքի կայացման ու զարգացման, 1988թ. ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման և աղետի գոտու վերականգնման, ինչպես նաև հայ-ռուսական տնտեսական համագործակցության զարգացման գործում։ Նրա շնորհակալ աշխատանքի շնորհիվ են ամրապնդվել այսօր էլ ակտիվորեն առաջադիմող երկկողմ տնտեսական հարաբերությունների հիմքերը։

Հայաստանի կառավարության և իմ անունից ցավակցում եմ Վիկտոր Չեռնոմիրդինի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին», հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---