«Օրանժ Արմենիան» չի նախատեսում կարճաժամկետ հեռանկարում LTE ցանցի կառուցում 4 նոյեմբերի 2010 - 13:40 AMT PanARMENIAN.Net - «Օրանժ Արմենիան» չի նախատեսում կարճաժամկետ հեռանկարում LTE ցանցի կառուցում: Այդ մասին հաղորդել է «Օրանժ Արմենիայի» գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան 4G շարժական կապի տեխնոլոգիայի շնորհանդեսի ժամանակ: Նրա խոսքերով, 3G+ կապը թույլ է տալիս բաժանորդներին տրամադրել 14.4 մբ/վ արագությամբ կապ: «Մենք պատրաստ կլինենք անցում կատարել 4G տեխնոլոգիայի, երբ համոզված լինենք, որ երկրում բոլոր պայմանները կստեղծվեն այդ ծառայությունը մեր բաժանորդներին տրամադրելու համար»,- ասել է Դյութուան: «Օրանժ Արմենիան» նոյեմբերի 4-ին և 5-ին կազմակերպում է 4G շարժական կապի տեխնոլոգիայի հանրային կենդանի ցուցադրություն և թեստավորում: Ինչպես հաղորդել է լրագրողներին Բրունո Դյութուան, LTE տեխնոլոգիայի շնորհանդեսը նվիրված է Հայաստանում ընկերության գործունեության 1-ամյակին, և որոշ առումով, Orange Expo նորարական ցուցահանդեսի շարունակությունն է: Nokia Siemens Networks (NSN) Armenia ընկերության գլխավոր տնօրեն Մուրադ Վարձելյանի խոսքերով, NSN ընկերության մշակած LTE ցանցը տեխնիկապես հնարավորություն է տալիս ստանալ առավելագույնը մինչև 160 մբիթ/վրկ արագություն ներբեռնելու և մինչև 50 մբիթ/վրկ արագություն վերբեռնելու համար: Հայաստանում LTE տեխնոլոգիայի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում բջջային կապի բոլոր երեք օպերատորները: Միաժամանակ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռ պատրաստ չէ հաճախականություններ տրամադերլ LTE ցանցի շինարարության համար: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |