Վարդան Պարսամյան. 2010 թվականին ՀՀ պետբյուջեից հուշարձանների վերականգնման համար 213 միլիոն դրամ է հատկացվել 4 նոյեմբերի 2010 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Ցավոք, պատմական հուշարձանների պահպանման ոլորտին բավականաչափ ուշադրություն չի հատկացվում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հուշարձանների վերականգնման կենտրոնի տնօրեն Վարդան Պարսամյանը: Նրա խոսքով, ՀՀ կառավարությունն իր հնարավորությունների շրջանակներում պետբյուջեից ֆինանսական միջոցներ է հատկացնում պատմական հուշարձանների վերականգնման համար, սակայն դրանք չեն բավականացնում: «Օրինակ, այս տարի պետբյուջեից հուշարձանների վերականգնման համար 213 միլիոն դրամ է հատկացվել»,- հաղորդեց Պարսամյանը` ավելացնելով, որ միայն մեկ հուշարձանի վերականգնման համար 80-ից 100 միլիոն դրամ է պահանջվում: Ներկայացնելով Կենտրոնի գործունեությունը` Պարսամյանն ասաց, որ վերականգնման իրականացման համար ամեն տարի մոտ 26 հուշարձան է հետազոտվում, որոնք անհետացման վտանգի տակ են, իսկ մեկ հուշարձանի վերականգնումը կարող է երկուսից չորս տարի տևել: Պարսամյանը հաղորդեց նաև, որ Հայաստանի տարբեր մարզերում արդեն մի շարք պատմական հուշարձաններ են վերականգնվել: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԽ քարտուղար․ Կիրանցում 4 շինություն կա, որ 1976–ի քարտեզով չի մնում ՀՀ տարածքում Նա հավելել է, որ այդ բոլոր խնդիրները լուծվելու են Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է սկսվել Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է Բանկում կատարել 500,000 և ավելի դրամին համարժեք արտարժույթի փոխարկում Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ |