«Օրանժ Արմենիան» դեռ պաշտոնական ծանուցում չի ստացել ՏՄՊՊՀ-ից 4 նոյեմբերի 2010 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Կապի օպերատոր «Օրանժ Արմենիայի» նկատմամբ վարչական վարույթը, որը հարուցվել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կողմից, նորմալ գործընթաց է: Այդ մասին լրագրողներին հայտարարել է «Օրանժ Արմենիայի» տնօրեն Բրունո Դյութուան: Նրա խոսքերով, ՏՄՊՊՀ-ին բողոք ներկայացնելը ցանկացած ժողովրդավարական երկրի յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է: Միաժամանակ, նա նշել է, որ ընկերությունը կմեկնաբանի իրավիճակն այն բանից հետո, երբ պաշտոնական ծանուցում կստանա ՏՄՊՊՀ-ից և կծանոթանա մանրամասների հետ: ՀՀ ՏՄՊՊՀ-ը որոշեց անբարեխիղճ մրցակցության հնարավոր դրսևորման վերաբերյալ վարչական վարույթ հարուցել «Օրանժ Արմենիա» ընկերության նկատմամբ: Վարույթը հարուցվել է հաշվի առնելով մամուլում (www.hetq.am կայք և «Հետք» շաբաթաթերթ) հրապարակված և Հանձնաժողով դիմած քաղաքացիների բողոքները: ՀՀ ՏՄՊՊՀ-ն որոշեց անբարեխիղճ մրցակցության հնարավոր դրսևորման վերաբերյալ վարչական վարույթ հարուցել «Օրանժ Արմենիա» ընկերության նկատմամբ: Հանձնաժողովը ընկերությանը պարտավորեցրեց 7-օրյա ժամկետում ներկայացնել պարզաբանումներ, ինչպես նաև տրամադրել գործունեության հենց սկզբից` 2009թ. նոյեմբերից մինչև 2010թ. հոկտեմբերը տարածված գովազդային նյութերում բաժանորդներին ուղված առաջարկների վերաբերյալ գրավոր տեղեկություններ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |