ԱԺ նախագահն ընդունել է Հայաստանում Ուկրաինայի նորանշանակ դեսպան Իվան Կուխտային 4 նոյեմբերի 2010 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային։ ԱԺ նախագահը շնորհավորեց դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթեց պաշտոնավարման ընթացքում` վստահություն հայտնելով, որ պարոն Կուխտայի գործունեությունը կնպաստի հայ-ուկրաինական ավանդական բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանը եւ խորացմանը: Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը եւ կարեւորեց միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, համագործակցությունը միջազգային կառույցներում եւ փոխգործակցության զարգացումը տարբեր ոլորտներում: Ուկրաինայի նորանշանակ դեսպանը, ով առաջին անգամ է Հայաստանում, պատրաստակամություն հայտնեց հնարավորինս նպաստել պատմականորեն ձեւավորված ուկրաինահայկական բարեկամական կապերի զարգացմանը բոլոր ուղղություններով: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս, հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժինը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |