Թոշակային կուտակումները կօգտագործվեն Հայաստանում, իսկ հավելյալ միջոցները կներդրվեն պարտատոմսերի մեջ արտասահմանում 4 նոյեմբերի 2010 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Ամենայն հավանականությամբ, Հայաստանում թոշակային բարեփոխումների մասին օրինագծի երկրորդ ընթերցումը կկայանա նոյեմբերին, և այն կարող է ընդունվել մինչև տարվա վերջ, լրագրողներին հաղորդեց սոցիալական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: «Հսկայական աշխատանք է կատարվում, մոտ 250 առաջարկ է ստացվել: Միայն 150 առաջարկ ստացվել է կառավարությունից, ևս 100-ը` զանազան կուսակցությունների ներկայացուցիչներից»,- ասաց նա: Իսկ ինչ վերաբերում է ընդդիմության ներկայացուցիչների մտավախություններին այն հաշվով, որ թոշակային ֆոնդից միջոցները կներդրվեն արտասահմանյան երկրներում, ապա փորձագետը հաղորդեց, որ պարտադիր թոշակային կուտակման ֆոնդի ակտիվներն օգտագործվելու են Հայաստանում: «Դրանք օգտագործվելու են Կենտրոնական բանկի կողմից, ներդրվելու են պարտատոմսերի մեջ, և միայն հավելյալ միջոցներ, որոնց կարիքը Հայաստանը չունի, կներդրվեն պարտատոմսերի մեջ արտասահմանում»,- ասաց նա: Պատգամավորն ավելացրեց, որ օրինագծի նպատակներից մեկը կայանում է նրանում, որպեսզի քաղաքացին շահագրգռված լինի օրինական հիմքերով պայմանագրի ձևավորման գործում: «Գործատուի համար թոշակների հետ կապված խնդիր չկա, դա ֆիզիկական անձի և պետության խնդիրն է»,- ընդգծեց նա: Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարի տեղակալ Արտյոմ Ասատրյանն իր հերթին գտնում է, որ եթե գործատուն չցանկանա իր աշխատողին ձևակերպել օրինական կարգով, ապա քաղաքացին ինքը կարող է կատարել իր ընտրությունը. հեռանալ աշխատանքից կամ շարունակել աշխատել, այսինքն չկատարել վճարումներ և արդյունքում միայն նվազագույն թոշակ ստանալ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Ադրբեջանի մեջլիսում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հայտարարությունները «կանխակալ և անհեթեթ» են որակել Բաքվում հայտարարել են նաև, թե նման հայտարարությունները խաթարում են խաղաղ գործընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները |