Բագրատ Ասատրյան. Հայաստանի այժմյան իշխանությունները հաջորդ սերնդից խլում են ապրուստի միջոցները 4 նոյեմբերի 2010 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Գնաճը ընթացիկ տարվա հոկտեմբերին անցյալ տարվա հոկտեմբերի համեմատ կազմել է 9,1 տոկոս, այն դեպքում, երբ բյուջեով նախատեսված սոցիալական ծախսերի հավելումը շատ ավելի քիչ է: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: «Նման գնաճ է գրանցվել այն դեպքում, երբ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ անցյալ տարվա ընթացքում աճել է 7 տոկոսով, իսկ եվրոյի նկատմամբ՝ 13 տոկոսով: Այսինքն, Հայաստանում գնաճը զսպող միակ գործիքը դա արտարժույթի վաճառքն է՝ ինտերվենցիան, ինչն անթույլատրելի է: Ներկա իշխանությունները հաջորդ սերնդից խլում են միջոցները՝ այս սերնդի գոյությունը մի կերպ ապահովելու համար»,-ասել է նա: Ըստ Ասատրյանի, պարենային ապրանքների գները տարեսկզբից աճել են ավելի քան 13 տոկոսով, այսինքն թոշակառուների վիճակը հաջորդ տարի ավելի կվատթարանա: Բացի այդ, նա հայտնել է, որ գնաճի մակարդակով ընթացիկ տարվա 9 ամսում Հայաստանը ԱՊՀ երկրների թվում զիջում է միայն Ուկրաինային: «Ըստ արտահանման ցուցանիշի Հայաստանը վերջին տեղում է ԱՊՀ երկրների թվում՝ զիջելով նույնիսկ Տաջիկստանին, ընդ որում 20 տոկոսով»,-ասել է նա:
Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |