«Հատիսը» Երևանում 69:82 հաշվով զիջեց «Էլիտզուրին» 4 նոյեմբերի 2010 - 21:26 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 4-ին երևանյան «Հատիս» բասկետբոլային ակումբը Եվրոպայի Գավաթի խմբային փուլում «Միկա» մարզադահլիճում ընդունեց Իսրայելի «Էլիտզուրին»: Խաղի սկիզբը արագ և դինամիկ ստացվեց: «Հատիսի» բասկետբոլիստուհիներն առաջին շրջանի կեսին արդեն ձգտում էին հետ չմնալ և միայն հավասարեցնում էին հաշիվը: Մրցակիցը շատ էր երեքմիավորանոց նետումներ կատարում, ինչը չէր հաջողվում «Հատիսին»: Առաջին շրջանն ավարտվեց 19:21 հաշվով` հօգուտ «Էլիտզուրի»: Երկրորդ շրջանում «Հատիսի» բասկետբոլիստուհիները շատ էին հարձակվում, բայց կարողացան ընդամենը 11 միավոր հավաքել: Թիմի առաջին երեքմիավորանոց նետումը շրջանի կեսերին կատարեց Ամանդա Ջեքսոնը: «Էլիտզուրի» առավելությունն աճում էր, և երկրորդ շրջանի ավարտին նրանք առաջ էին 10 միավորով` 30:40: Երրորդ շրջանում «Հատիսը» 5 միավորով կրճատեց տարբերությունը: Շրջանն ավարտվեց 50:55 հաշվով` հօգուտ հակառակորդի: Չորրորդ շրջանում Գիա Ղազանչյանի սաներին հաջողվեց տարբերությունն ընդամենը երկու միավորի հասցնել, բայց հետո նրանք կրկին գնդակներ բաց թողեցին և 69:82 հաշվով զիջեցին: F խմբում «Հատիսը» հաջորդ հանդիպումը կանցկացնի «Դինամո-ԳՈՒՎԴ»-ի հետ նոյեմբերի 18-ին Երևանում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Ադրբեջանի մեջլիսում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հայտարարությունները «կանխակալ և անհեթեթ» են որակել Բաքվում հայտարարել են նաև, թե նման հայտարարությունները խաթարում են խաղաղ գործընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները Մարգարայի անցակետը կապիտալ նորոգվել է․ ՊԵԿ նախագահն ու ԵՄ դեսպանը համատեղ շրջայց են կատարել Ներկայացվել է անցակետի ամբողջ ենթակառուցվածքը, ընթացակարգերի կիրառման և կազմակերպման հերթականությունը ԱԳ փոխնախարար․ Բաքվի հետ տարաձայնություններ դեռ կան, բայց Երևանը հուսով է՝ կհաջողվի հասնել միասնական տեքստի Կոստանյանն ասել է, որ պաշտոնական Երևանը պատրաստակամ է հարաբերությունները կարգավորել |