Ադան Ինբար. Կարծում եմ, «Հատիսը» ամեն ինչ կանի փլեյ-օֆ դուրս գալու համար 5 նոյեմբերի 2010 - 11:11 AMT PanARMENIAN.Net - «Հատիս»-«Էլիտզուր» խաղից հետո, որն անցավ 2010-2011թթ. Եվրոպայի գավաթի շրջանակներում և որտեղ Հայաստանի թիմը պարտվեց 69:82 հաշվով, իսրայելյան թիմի գլխավոր մարզիչ Ադան Ինբարն ասաց, որ երկու թիմերի համար էլ խաղը դժվար էր: «Մենք ավելի ուժեղ էինք երկու քառորդներում, իսկ հայկական թիմը լավ խաղ ցույց տվեց վերջին քառորդներում և գրեթե կարողացավ հավասարեցնել հաշիվը, սակայն իմ սաները ճիշտ խաղացին, վերցրեցին խաղն իրենց ձեռքն ու կարողացան հաղթել»,-ասել է Ինբարը: Ըստ գլխավոր մարզչի, F խումբը, որտեղ հանդես են գալիս երկու թիմերը, ամենադժվարն է, քանի որ բոլոր երեք թիմերը փլեյ-օֆ դուրս գալու լավ շանսեր ունեն. «Հատիսի» հետ հանդիպումից առաջ մենք դիտեցինք այդ թիմի խաղերի տեսագրությունները և գիտեինք, որ խաղը հեշտ չի լինելու: Կարծում եմ, հայկական թիմն ամեն ինչ կանի հաջորդ խաղում հաղթելու համար և կփորձի դուրս գալ խմբից»: Նշենք, որ F թիմում բոլոր թիմերն ունեն երկուական միավոր: «Դինամո-ԳՈՒՎԴ», «Էլիտզուրն» ու Հատիսը գրավում են համապատասխանաբար 1-3 տեղերը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |