Լևոն Արոնյանն ամենաբարձր վարկանիշն ունի Տալի հուշամրցաշարում

Լևոն Արոնյանն ամենաբարձր վարկանիշն ունի Տալի հուշամրցաշարում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 5-ին Մոսկվայում մեկնարկում է «Տալի հուշամրցաշար» գրոսմայստերական գերմրցաշարը: Մրցույթի միջին վարկանիշը 2757 է, որը համապատասխանում է 21-րդ կարգին:

Մրցաշարում ամենաբարձր վարկանիշը հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանինն է` 2801: Նրա մրցակիցներն են Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան՝ 2791), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան՝ 2771), Շախրիյար Մամեդյարովը (Ադրբեջան՝ 2763), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան՝ 2760), Պավել Էլյանովը (Ուկրաինա՝ 2742), Բորիս Գելֆանդը (Իսրայել՝ 2741), Խիկարու Նակամուրան (ԱՄՆ՝ 2741), Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա՝ 2735) և Վան Հաոն (Չինաստան՝ 2727):

Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 14-ին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---