Օրանժ Արմենիա ընկերության ներդրումները կազմել են 150 մլն եվրո

Օրանժ Արմենիա ընկերության ներդրումները կազմել են 150 մլն եվրո

PanARMENIAN.Net - Օրանժ Արմենիա ընկերության ներդրումները, սկսած 2008-ի նոյեմբերից մինչև 2010-ի նոյեմբեր ամիսը, կազմել են 150 մլն եվրո: Այդ մասին լրագրողներին հաղորդել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: Նրա խոսքերով, ընկերությունը նախատեսում է փակել օպերացիոն ծախսերը վաճառքից ստացված շահույթի հաշվին` սկսած 2011-ից:

Հոկտեմբեր ամսին ընկերության շրջանառությունը կազմել է 1 մլրդ դրամ, ընդ որում, Օրանժ Արմենիայի մեկ բաժանորդից ստացված շահույթը կազմում է 1500-2000 դրամ, և 7000-9000 դրամ` ինտերնետ-կապի բաժանորդի դեպքում:

Օրանժ Արմենիայի բաժանորդային բազան վերջին տվյալներով կազմում է բջջային կապի 300 հազար օգտագործող և ինտերնետ-կապի` 45 հազար:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---