Օրանժ Արմենիայի բաժանորդը միջինում օգտագործում է ամսական 5 Գբ թրաֆիկ 5 նոյեմբերի 2010 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Օրանժ Արմենիա ինտերնետ-կապի օպերատորի բաժանորդը միջինում օգտագործում է ամսական 5 Գբ թրաֆիկ: Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուայի խոսքերով, այդ ցուցանիշը ռեկորդային է այլ օպերատորների համեմատ: Միաժամանակ նա նշել է, որ ինտերնետ ծառայությունների ոլորտում ընկերությունն աշխատում է որոշ տեխնիկական խնդիրներ հաղթահարելու վրա և շատ ներդրումներ է կատարում կապի որակի բարձրացման համար: Ինչպես նշել է Բրունո Դյութուան, ընկերության ինտերնետ-թրաֆիկի ծավալը հոկտեմբերին գերազանցել է սեպտեմբերի ցուցանիշները 20 տոկոսով, իսկ ընթացիկ տարվա օգոստոսի ցուցանիշները` 50 տոկոսով: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |