Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Մարմարիկի ջրամբարի վերականգնողական աշխատանքները փոքր-ինչ հետաձգվում են

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Մարմարիկի ջրամբարի վերականգնողական աշխատանքները փոքր-ինչ հետաձգվում են

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը նոյեմբերի 5-ին այցելեց Կոտայքի մարզ, ծանոթացավ Մարմարիկի ջրամբարի վերականգնման աշխատանքների ընթացքին: Ինչպես հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը, Համաշխարհային բանկի Ջրամբարների անվտանգության ծրագրի շրջանակում ջրամբարի վերականգնման աշխատանքները մեկնարկել են 2006թ-ին:

Վերակառուցումից հետո ջրամբարը կունենա շուրջ 24 մլն խմ ջուր կուտակելու հնարավորություն, ինչը թույլ կտա ոռոգել Կոտայքի մարզի և Արարատյան դաշտավայրի մոտ 1200 հա տարածք:

Փոխվարչապետին ներկայացվեց աշխատանքների ընթացքը, նշվեց, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով փոքր-ինչ հետաձգվում են ջրամբարի միջուկի կառուցման աշխատանքները: Արմեն Գևորգյանը կարևորեց աշխատանքների` որակով և ջրամբարաշինության տեխնոլոգիաների պահպանմամբ իրականացումը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---