Հայաստանի Առաջին լիգայի առաջատար «Արարատը» սկսել է զիջել դիրքերը, թեև շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը![]() 5 նոյեմբերի 2010 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 5-ին կայացան Հայաստանի ֆուտբոլի Առաջին լիգայի 25-րդ տուրի հանդիպումները: «Գանձասար-2»-ը 3:1 հաշվով հաղթեց «Շիրակ-2»-ին, «Փյունիկ-2»-ը առավելության հասավ «Միկա-2»-ի հանդեպ` 1:0: «Բանանց-2» - «Իմպուլս-2» հանդիպումը 2:0 հաշվով ավարտվեց երևանյան թիմի հաղթանակով: Իսկ «Արարատը» չկարողացավ դիմակայել «Շենգավիթին» և զիջեց նվազագույն հաշվով, PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունից: Չնայած կրած պարտությանը, «Արարատը» 52 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Բանանց-2»-ը երկրորդ տեղում է և առաջատարին 5 միավորով է զիջում, իսկ 44 միավորով երրորդ տեղում է «Փյունիկ-2»-ը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |