Իտալական ֆիլմերի շաբաթը Երևանում կարող է պատուհան դառնալ դեպի Իտալիա 5 նոյեմբերի 2010 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 8-13-ը Հայաստանում Իտալիայի դեսպանատունը Համազգային թատրոնի հետ համատեղ Երևանում կազմակերպում է ժամանակակից իտալական ֆիլմերի շաբաթ: Շաբաթը կուղեկցվի Դավիթ Մինասյանի «Իտալական կադրեր» քանդակների ցուցահանդեսով: «Ցուցահանդեսի անցկացման վայրը շատ ճիշտ է ընտրված, այսպիսով միջոցառումը դուրս կգա նախագծի շրջանակներից և կվերածվի մի փոքր փառատոնի»,-նոյեմբերի 5-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քանդակագործ Դավիթ Մինասյանը: Նա նշել է, որ ցուցահանդեսի գաղափարը պատահական չէր: «Ցուցահանդեսում ներկայացված ստեղծագործությունների շոնրհիվ ես անդրադարձա իտալական մշակույթին, որից մենք շատ բան ենք սովորել ու շարունակում ենք դա անել»: Բացի այդ, Դավիթ Մինասյանը հավելել է, որ նախագիծը անպայման շարունակական կլինի: «Մենք չենք սահմանափակվի եղած քանդակների շարքով, քանի որ իտալական մշակույթն անսպառ է: Այն շատ նման է հայկականին»,-ասել է նա: ՀՀ-ում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին հավելեց, որ ցուցահանդեսը իտալական արվեստի ու մշակույթի ևս մեկ մեկնաբանություն է՝ նշելով, որ հայ և իտալացի ժողովրդների մշակույթը, ավանդույթները, ինչպես նաև խառնվածքը միշտ շատ մոտ են եղել: «Ցանկալի է, որ այս միջոցառումը պատուհան դառնար դեպի Իտալիա»,-ասել է նա: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |